Դեռ երեկ իմ սրտում ջահելի երազն էր, Իսկ առջևում` անծանոթ օրեր: Դե արի, հավասար իրար կողք մենք կանգնենք. Մեր ապագան ուժը, հիմն է:
(ԿՐԿՆԵՐԳ) Ուս ուսի, մեջք մեջքի մենք իրար պահենք: Կան կողքիս ընկերներ, հարազատ տղերք: Սիրտս` բաց, միտքս` պարզ, բայց հեռու տնից: Թող որ ես իմանամ` դու սպասում ես ինձ:
Դու հիշի՛ր, ի՛մ անգին, ինչ ուզում է լինի, Խոսք ես տվել ու ինձ սպասել: Սիրելի՛ս, երանի՜, մի վայրկյան իմ կողքին Դու հայտնվես և ինձ գրկես:
(ԿՐԿՆԵՐԳ) Ուս ուսի, մեջք մեջքի մենք իրար պահենք: Կան կողքիս ընկերներ, հարազատ տղերք: Սիրտս` բաց, միտքս` պարզ, բայց հեռու տնից: Թող որ ես իմանամ` դու սպասում ես ինձ:
Ինձ արդեն քիչ մնաց. Պարտքն եմ իմ կատարել, Ընկերներիս հերթն է հասել: Ես շուտով տուն կգամ, դուռը միշտ բաց պահեք, Ձեր զինվորին դիմավորեք:
Ես շուտով տուն կգամ իմ հեռու ճամփից: Քո հոգուն ես ղուրբան, որ սպասել ես ինձ: Ես շուտով տուն կգամ, որ նորից դառնամ Ես զինվոր, այս անգամ` քո սիրո համար:
Ես շուտով տուն կգամ իմ հեռու ճամփից: Քո հոգուն ես ղուրբան, որ սպասել ես ինձ: Ես շուտով տուն կգամ, որ նորից դառնամ Ես զինվոր, այս անգամ` քո սիրո համար…