Հայրենասերի կոչը
Ով որ Քաջ է, ինչ կսպասե,
Արդեն ժամանակն է, թող գա,
Մահ - պատերազմի օրհաս է,
Ազատություն սիրող թող գա:
Այս հինգ դար է` մեզ կսպանեն,
Բռնի կրոնքից մեզ կհանեն,
Մեր կին, աղջիկներ կտանեն,
Պատիվ ունեցողը թող գա:
Կռվենք, պարպենք ու վերջանանք,
Կամ զենքերով վերք տանք ստանանք,
Բավական է գերի մնանք,
Ազնիվ մտածողը թող գա:
Մերթ ի Սասուն, մերթ ի Սիփան
Կռիվ անենք միշտ անխափան,
Կռվելով փրկենք Հա'յաստան,
Անսխալ խփողը թող գա:
Քարե հոգի երկաթե մարդ,
Հալածե թող վատը նամարդ,
Անվախ քարի տակ չոքողը,
Անսխալ խփողը թող գա:
Վերջապես մենք ունենք կռիվ,
Կռվով պիտ մաքրենք մեր հաշիվ,
Մեր հայրենյաց փառք ու պատիվ,
Սերոբ փաշին սիրող թող գա:
----
Աշուղ Ֆահրատ
Raffi Hakobyan еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1