Մի խաղաղ երեկո է հիմա
Մեղմանուշ և տխուր և անուշ
Քեզ երբեք սիրտս չի մոռանա
Իմ մաքուր, առաջին իմ անուշ:
կրկներգ
Տարիներ-տարիներ կսահեն,
Կմեռնեն երազները բոլոր,
Քո պատկերն անեղծ կպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր: x2
Եվ տանջանք, և բեկում, և թախիծ՝
Սև օրեր ես դեռ շատ կտեսնեմ,
Անունդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ: x2
կրկներգ
Տարիներ-տարիներ կսահեն,
Կմեռնեն երազները բոլոր,
Քո պատկերն անեղծ կպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր: x2
Dzax Harout еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1