Երեկ տխուր, այսօր ուրախ ալիքի պես ծափ եմ տալիս, երեկ դեպի անհայտություն, այսօր դեպի ափ եմ գալիս: Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին, կամ ծիծաղում խենթի նման, նվիրվում եմ ավազներին` անապատի գետի նման:
Նվիրվում եմ անմնացորդ, ինձ ժպիտներն ո՞ւր են տանում ծիծաղիս մեջ ամեն անցորդ հոգնած հոգին է լվանում:
Վաղը, երբ որ մշուշ լինի և արցունքներ ծնվեն ցավից, գուցե մեկը, փոքրիկ մի կայծ ետ բերի ինձ իմ ծիծաղից:
Երեկ տխուր, այսօր ուրախ ալիքի պես ծափ եմ տալիս, երեկ դեպի անհայտություն, այսօր դեպի ափ եմ գալիս: