Ահա նորից, ճամփան բռնած Դեպ պատերազմ մութ ճիվաղները Դուրս քաշեցին ծոցում պահած Պապենական սուր կացինները: Ահա նորից պինդ սեղմվեցին Ջլոտ, ըմբոստ մեր բռունցքները, Խոսքերն իրենց նկարեցին Դրսից գայլեր, ներսից շները:
Ու թե հանկարծ այնպես ստացվի, Որ շների կատղած ոհմակը Թեժ մարտերում պատառոտի Լարված կոկորդս, տաք երակս, Արդեն գիտեմ՝ մեր փոխարեն Անհնազանդ մեր զավակները, Նրանց շիրմին խոր կտնկեն Հաղթանակի դրոշակները:
Չեն լռի, չեն լսի, չեն գնա, չեն նստի, Թեւերը ծալած, աչքերը՝ փակ, Չե՛ն հնազանդվելու, չե՛ն համաձայնելու, Կքված ապրել ձեր կեղտոտ ձեռքի տակ: